Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գոնե այսօր մի՛ խաբեք մանուկներին

Գոնե այսօր մի՛ խաբեք մանուկներին
02.06.2013 | 00:42

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մանկական խաղեր-կարուսելների անվճար սպասարկման մասին նախօրոք արված հայտարարությունները հազարավոր երեխաների էր բերել «Հաղթանակ» զբոսայգի: Ինչպես ասում են՝ այգում «ասեղ գցելու տեղ» չկար:
Մուտքի մոտ լսեցի զբոսայգուց վերադարձողների հայհոյախառն հիասթափությունը. «Բա ասում էին ձրի՞ է: Չեն էլ ամաչում: Գոնե այսօր չխաբեին»:
Զարմացած այս խոսակցություններից, ցանկացա անձամբ իմանալ իսկությունը: ՈՒ դառը հիասթափություն ապրեցի: Այդպես էլ այգում չգտա ոչ մի անվճար սպասարկում: Այգու «տերերն» օգտվելով առիթից, որ հազարավոր այցելուներ կան, իրենց բիզնեսն էին առաջ տանում` թքած ունենալով նախօրոք արված գովազդի վրա, հաշվի չառնելով, որ թոռնիկների ձեռքը բռնած տատիկների ու պապիկների գրպաններում իրենց թոշակների վերջին կոպեկներն են:
Խաբելու հերթը արդեն հասավ մանուկների՞ն: Ամոթ է:


Նորիկ ՔԵՇԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 1196

Մեկնաբանություններ